Հասարակություն - էջ 6

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում։

ՄԻՊ-ը կոչ է արել ապահովել ԶԼՄ-ների բնականոն գործունեությունն ու լրագրողների անվտանգությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ընդգծել է ԶԼՄ-ների ազատ և անվտանգ գործունեության կարևորությունը։ Նա կոչ է արել պետությանը քայլեր ձեռնարկել լրագրողների պաշտպանության և աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ։

ՄԻՊ-ն այցելել է Սպիտակ՝ ուշադրության կենտրոնում քաղաքացիական հասարակությունն ու խոցելի խմբերի իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է Սպիտակ, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների առանցքում եղել են քաղաքացիական հասարակության գործունեությունն ու խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։

Վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և տեղում ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում քննարկվել են իրականացված և նախատեսվող աշխատանքները։

Միայնության դարաշրջան․ ժամանակակից հասարակության լուռ ճգնաժամը

Այսօր մարդիկ կապի մեջ են գրեթե անընդհատ, բայց շատերը միաժամանակ իրենց ավելի միայնակ են զգում։ Ժամանակակից հասարակությունում միայնությունը դարձել է ոչ միայն անձնական զգացողություն, այլ նաև հանրային առողջության լուրջ խնդիր։