#մտավոր առողջություն

30 վայրկյանում տրամադրությունը բարձրացնելու պարզ սովորություններ

Բրիտանական BBC-ի հրապարակած նյութը անդրադառնում է կարճ «միկրագործողություններին», որոնք կարող են բարելավել տրամադրությունը, նվազեցնել լարվածությունը և ուժեղացնել կենսական էներգիան։ Նիդեռլանդներում Տեխնոլոգիական համալսարանի հետազոտող Նատալի Վան դեր Վալը հիշեցնում է, որ առողջապահական օգտակար սովորությունները պարտադիր չէ՝ երկար և ժամանակատար լինեն։ Նման մոտեցումների շարքում առանձնանում է նաև ծիծաղային յոգան, որի ազդեցությունը հաստատվում է ուսումնասիրություններով։

Ինչպես ճանաչել օգնության կարիքը և համարձակորեն խնդրել աջակցություն

Մարդիկ հաճախ փորձում են ամեն ինչ անել սեփական ուժերով՝ վախենալով թույլ թվալ կամ ուրիշներին ծանրաբեռնել։ Սակայն հոգեբաններն ընդգծում են, որ օգնություն խնդրելը թուլության նշան չէ, այլ առողջ ու հասուն վարքագիծ։ Նյուանսը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր երկար տարիներ սովոր են եղել հոգ տանել մյուսների մասին ու իրենց կարիքները հետին պլան մղել։