Նոր Օռլեանի բնակիչները մերժում են քաղաքից հեռանալու կոչերը
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում նոր քննարկում է ծավալվել այն բանից հետո, երբ մայիսին հրապարակված ուսումնասիրությունը քաղաքը բնութագրեց որպես կլիմայական ճգնաժամի պայմաններում «անվերադարձ կետի» հասած տարածք։ Տեղական իշխանությունները և բնակիչների մի մասը հակադարձում են՝ պնդելով, որ խնդիրների լուծումը պետք է որոնել ոչ թե մարդկանց հեռացնելու, այլ քաղաքը պաշտպանելու մեջ։ Քաղաքի ապագայի շուրջ վեճը բացահայտում է, թե որքան խոցելի են ծովի մակարդակի բարձրացումից և ջրհեղեղներից տուժող ամերիկյան խոշոր կենտրոնները։