Արհեստական արբանյակների աճը վտանգում է տիեզերքի դիտարկումները
Եվրոպական Հարավային աստղադիտարանի նոր ուսումնասիրությունը զգուշացնում է, որ Երկրի ուղեծիր ուղարկվող արբանյակների կտրուկ աճը կարող է լրջորեն խոչընդոտել տիեզերքի խորքային դիտարկումներին։ Խոսքը հատկապես այն ծրագրերի մասին է, որոնցով առաջիկայում նախատեսվում է գործարկել ավելի քան 1,7 միլիոն արբանյակ, մինչդեռ այժմ դրանց թիվը շուրջ 15 հազար է։ Գիտնականների գնահատմամբ՝ խնդիրը սպառնում է ոչ միայն մեծ աստղադիտարաններին, այլև մութ երկնքի լուսանկարիչներին։