#տեպլիզումաբ

Մեծ Բրիտանիայում հաստատվել է առաջին դեղամիջոցը, որը կարող է հետաձգել առաջին տիպի շաքարախտի զարգացումը

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունում կիրառման համար հաստատվել է տեպլիզումաբ դեղամիջոցը, որը կարող է մինչև երեք տարով հետաձգել առաջին տիպի շաքարախտի կլինիկական դրսևորումը։ Որոշումը հրապարակել է Առողջապահության և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտը՝ այն նախատեսելով ութ տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար, որոնց մոտ հիվանդությունն առկա է վաղ փուլում՝ մինչև ախտանշանների ի հայտ գալը։ Մասնագետները սա գնահատում են որպես կարևոր շրջադարձ, քանի որ խոսքը ոչ թե միայն ինսուլինային վերահսկման, այլ հիվանդության հիմքում ընկած իմունային գործընթացի վրա ազդելու մասին է։