#ստատիններ

Հետազոտություն․ գեր քաշ ունեցող շատ մեծահասակների խոլեստերինն ու ճնշումը նորմային են մոտ

Մեծահասակների մի զգալի մասի մոտ, որոնք ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում, խոլեստերինի և արյան ճնշման ցուցանիշները մոտ են առողջ քաշ ունեցող մարդկանց մակարդակին, ցույց է տվել նոր հետազոտություն։ Գիտնականները դա կապում են լայնորեն կիրառվող ստատինների և ճնշումը վերահսկող դեղերի հետ։ Որոշ դեպքերում ճարպակալում ունեցող մարդիկ նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ են ունեցել, քան առողջ քաշ ունեցողները։