#Ռոսպոտրեբնադզոր

Ռուսաստանի սահմաններին ուժեղացրել են սանիտարական վերահսկողությունը Էբոլայի սպառնալիքի պատճառով

Ռուսաստանի սահմանային անցակետերում ուժեղացվել է սանիտարական վերահսկողությունը՝ Էբոլայի տարածման վտանգի պատճառով։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ նշելով, որ ստուգվում են նաև համաճարակային առումով անբարենպաստ երկրներից ժամանող բոլոր քաղաքացիները։ Տեղում բարձր ջերմության կամ առողջական վիճակի վատացման այլ նշանների դեպքում մարդիկ անմիջապես տեղափոխվում են հիվանդանոց։ Մոսկվան այս քայլը ներկայացնում է որպես կանխարգելիչ միջոց՝ ներմուծված վարակների ռիսկը նվազեցնելու համար։