#ՊՏՍՀ

Մասնագետը նշել է պատերազմական ՊՏՍՀ-ի զարգացման հիմնական գործոնները

Պատերազմական հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացման վրա ազդում են թե՛ զինծառայողի անձնական փորձը, թե՛ նրա մասնակցության բնույթը մարտական գործողություններին։ Այս մասին «Լենտա.ռու»-ին ասել է կլինիկական հոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիկտորյա Կրասնովա-Գոլևան։ Մասնագետի խոսքով՝ կարևոր են նաև ծառայակիցների աջակցությունը և տուն վերադարձից հետո ընտանիքի ու հասարակության վերաբերմունքը։