#պլաստիկ աղտոտում

Նորվեգիան կասեցրել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ֆինանսավորումը՝ նոր հարցեր առաջ բերելով պլաստիկի մասին պայմանագրի շուրջ

Նորվեգիան, որը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի խոշորագույն դոնորն է, ժամանակավորապես կասեցրել է կառույցի ֆինանսավորումը՝ մինչ վերանայված բյուջեի ներկայացումը մայիսի 12-ին։ Այս քայլը մտահոգություն է առաջացրել անդամ պետությունների և բնապահպանական կազմակերպությունների շրջանում, քանի որ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող պլաստիկի համաշխարհային պայմանագրի շուրջ բանակցություններն արդեն իսկ գտնվում են փակուղում։ Քննարկումները շարունակվում են 2022 թվականից, սակայն վեց փուլ անց դեռևս չի ձևավորվել համաձայնություն այն մասին, թե ինչպես սահմանափակել պլաստմասսայի արտադրությունն ու սպառումը։ Ֆինանսավորման դադարը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել այն գործընթացի վրա, որն առնչվում է նաև շրջակա միջավայրի և հանրային առողջության համաշխարհային օրակարգին։