Արհեստական բանականությունը չի փոխարինում ճաշակին․ ինչպես է փոխվում դիզայնի մասնագիտությունը
Արհեստական բանականությունը փոխում է ստեղծագործական ոլորտները, սակայն չի վերացնում մարդկային ճաշակի ու ընտրության արժեքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՆԻՈՒ ՎՇԵ-ի Դիզայնի դպրոցի ղեկավար Արսենի Մեշչերյակովը՝ անդրադառնալով դիզայներների ապագային, կրթության նոր մոտեցումներին և մասնագիտական գնահատման ձևերին։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաները արագացնում են աշխատանքը, բայց ստեղծագործական որոշումը շարունակում է մնալ մարդու ձեռքում։