Աստղագետները ներկայացրել են տիեզերքի ամենամեծ երկչափ քարտեզը
Աստղագետները հրապարակել են տիեզերքի մինչ այժմ կազմված ամենամեծ երկչափ քարտեզը, որը ստեղծվել է 13 տարվա աշխատանքի արդյունքում։ Այն ընդգրկում է երկնքի 75 տոկոսը և գրեթե չորս միլիարդ երկնային օբյեկտ՝ աստղեր, գալակտիկաներ ու գերնորեր։ Գիտնականների խոսքով՝ այս տվյալների շտեմարանը կծառայի ինչպես մասնագետներին, այնպես էլ սիրողական դիտորդներին։