#Մոլդովա

Մոլդովայում խորանում է գազային ճգնաժամը՝ իշխանությունները նախապատրաստվում են դժվար ձմռանը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրավիրել է Գերագույն անվտանգության խորհրդի նիստ՝ ջեռուցման սեզոնից առաջ էներգետիկ ճգնաժամին արձագանքելու քայլերը քննարկելու համար։ Քիշնևը փորձում է մեղմել գազի սակագների կտրուկ աճի հետևանքները, մինչ իշխանությունները խոսում են պետական բյուջեից փոխհատուցումների մասին։ Տարեվերջին երկիրը մտել է ձմռանը պատրաստվելու բարդ փուլ՝ էներգետիկ անվտանգության լրացուցիչ ռիսկերով։

Ռուսաստան–Ուկրաինա փոխադարձ հարվածները հասել են Մոլդովայի սահմանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչուների հարվածից զոհվել է երկու մարդ՝ Ուկրաինա–Մոլդովա սահմանային անցակետի մոտ։ Ստարկոզաչեի անցակետը փակվել է, իսկ պայթյունից վնասվել են ավտոմեքենաներ և սահմանային ենթակառուցվածքներ։ Միաժամանակ Ուկրաինայի անօդաչուների հարձակման հետևանքով Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։