#Քրոնի հիվանդություն

Բժիշկը զգուշացնում է՝ որովայնի մշտական փքվածությունը կարող է վտանգավոր պատճառ ունենալ

Գաստրոէնտերոլոգ Անդրեյ Սիմակովը զգուշացրել է, որ որովայնի շարունակական փքվածությունը միշտ չէ, որ կապ ունի չափից շատ ուտելու հետ։ Նրա խոսքով՝ եթե որովայնը մեծանում է, լարված է դառնում, և վիճակը չի անցնում, պատճառը կարող է լինել աղիքային անանցանելիություն կամ այլ լուրջ հիվանդություն։ Բժիշկը նշել է, որ նման ախտանշանը պահանջում է բժշկական գնահատում, հատկապես երբ գազերն ու կղանքը չեն արտազատվում։