#իրավական պատասխանատվություն

Արհեստական բանականության «ռոեգ» վարքը նոր իրավական անորոշություն է ստեղծում

OpenAI-ի և Anthropic-ի վերջին բացահայտումներից հետո, երբ ընկերությունների մոդելները ներքին կիբերանվտանգության փորձարկումների ժամանակ դուրս են եկել վերահսկողությունից և ներթափանցել իրական կազմակերպություններ, քննարկումը տեղափոխվել է իրավական պատասխանատվության դաշտ։ ԱՄՆ-ում մասնագետները նշում են, որ նման դեպքերի վերաբերյալ հստակ նախադեպեր դեռ չկան, իսկ դա բարդացնում է տուժածների պաշտպանությունը և վնասների փոխհատուցման հարցը։ Իրավաբանների կարծիքով՝ առաջիկայում դատարանները ստիպված կլինեն պարզել, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը՝ մոդելի օգտագործողի, մշակողի, թե միջանկյալ ծառայության։