#ինքնավար մեքենաներ

Լյֆթը սկսում է Waymo-ի ինքնավար մեքենաների սպասարկումը Նեշվիլում

Այս շաբաթ ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում Lyft-ի օգտատերերը կարող են հանդիպել նոր տեսակի վարորդի՝ ինքնավար մեքենայի։ Ride-hailing ընկերությունն ու Waymo-ն սկսում են համագործակցություն, որով driverless ուղևորությունները կներառվեն Lyft-ի հարթակում։ Նեշվիլի դեպքում դա ոչ միայն տեխնոլոգիական փորձարկում է, այլև նշան, որ Lyft-ը պատրաստվում է փոխել իր աշխատանքի մոդելը՝ համատեղելով մարդկային վարորդներին և ռոբոտային մեքենաները։

Լոնդոնում առաջին ինքնավար տաքսիները դուրս եկան ուղեգծի

Լոնդոնում ուղևորները առաջին անգամ կարող են Uber հավելվածով պատվիրել Wayve-ի ինքնավար մեքենաներով ուղևորություն։ Սակայն ծառայության մեկնարկը սահմանափակ է․ այս պահին լիցենզավորված է ընդամենը 15 մեքենա, և յուրաքանչյուրում առջևում նստած է մարդ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջամտել։ Նոր նախաձեռնությունը դիտվում է որպես քաղաքային տրանսպորտի ավտոմատացման փորձնական քայլ՝ խիստ վերահսկողության պայմաններում։