#HPV

Բրիտանիայում կսկսեն ուղարկել HPV-ի տնային թեստավորման անվճար փաթեթներ

Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը պատրաստվում է առաջիկա մեկ տարում միլիոնավոր կանանց առաջարկել տնային անվճար թեստավորման փաթեթներ։ Ծրագիրը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ուշացել են արգանդի վզիկի զննությունից և հաճախ խուսափում են այցելությունից՝ անհարմարության, ամաչկոտության կամ ժամանակի սղության պատճառով։ Փորձանմուշը կուղարկվի լաբորատորիա՝ բարձր ռիսկի մարդու պապիլոմավիրուսը հայտնաբերելու համար։