#Հնդկական օվկիանոս

Մալայզիան մեկ տարով երկարացրել է MH370-ի որոնումները

Մալայզիայի իշխանությունները մեկ տարով երկարացրել են Ocean Infinity ընկերության հետ կնքված համաձայնագիրը՝ շարունակելու անհետացած Malaysia Airlines MH370 չվերթի որոնումները։ Boeing 777-ը 2014 թվականին անհետացել էր Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվելիս և մինչ օրս մնում է համաշխարհային ավիացիայի ամենախորհրդավոր դեպքերից մեկը։ Նոր ժամկետը նպատակ ունի ավարտին հասցնել սուզանավային որոնումները և գոնե մասնակիորեն պատասխանել զոհվածների հարազատների հարցերին։