Հետազոտություն․ սակավարյունություն ունեցող մայրերից ծնված երեխաների ուղեղը փոքր է լինում
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սակավարյունություն ունեցող մայրերից ծնված երեխաների ուղեղի ծավալը կարող է փոքր լինել, հատկապես շարժման, ուսման և զգացմունքների կարգավորման համար կարևոր հատվածներում։ Տարբերությունները նկատվել են արդեն մեկ տարեկանում և ըստ գիտնականների՝ կարող են ազդել երեխայի հետագա մտավոր զարգացման վրա։ Աշխատանքը ևս մեկ անգամ ընդգծում է հղիության ընթացքում մոր առողջության վերահսկման կարևորությունը։