#հանցավորություն

Գեներն ու վարքագիծը․ որքանո՞վ են բնածին գործոնները ձևավորում մեր ընտրությունները

Բրիտանական «Guardian» փոդքասթում լրագրող Իան Սեմփլը զրուցում է վարքագենետիկ Քեթրին Փեյջ Հարդենի հետ՝ մարդու վարքագծի վրա գեների ազդեցության մասին։ Տեխասի համալսարանի պրոֆեսորը իր «Original Sin» գրքում քննարկում է, թե ինչպես են բնությունն ու դաստիարակությունը միախառնվում՝ ազդելով ռիսկի դիմելու, հակասոցիալական վարքի և հանցավորության հավանականության վրա։ Զրույցը նաև բարձրացնում է կարևոր հարց՝ արդյոք մեր գործողությունների պատճառները փոխում են պատասխանատվության մասին պատկերացումները։