#Էլիզաբեթ Սթրաուտ

Բուքերի մրցանակի կիսաեզրափակիչում՝ Մարլոն Ջեյմս, Դուգլաս Ստյուարտ և Էլիզաբեթ Սթրաուտ

Բուքերի մրցանակի ժյուրին հայտարարել է 13 կիսաեզրափակիչներին, որոնց թվում են նախկին հաղթողներ Մարլոն Ջեյմսն ու Դուգլաս Ստյուարտը, ինչպես նաև Պուլիցերյան մրցանակակիր Էլիզաբեթ Սթրաութը։ Ընդհանուր առմամբ, դատավորները կարդացել են 163 վեպ՝ կազմելով տարվա առավել մրցունակ ցուցակներից մեկը։ Կարճ ցուցակում տեղ են գտել թե՛ հայտնի հեղինակներ, թե՛ դեբյուտանտներ՝ Բրիտանիայից, Իռլանդիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Եզրափակիչ վեցյակը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 9-ին Լոնդոնում։