#էկոլոգիա

Շոգի պայմաններում տուժում են ոչ միայն մարդիկ. ինչպես օգնել վայրի կենդանիներին

Եվրոպայում շարունակվող ծայրահեղ շոգի պայմաններում վտանգի տակ են հայտնվել ոչ միայն մարդիկ, այլև թռչուններն ու այլ վայրի կենդանիները։ Մասնագետները նշում են, որ բարձր ջերմաստիճանը կարող է խախտել նրանց բնական վարքագիծը և հասցնել ջերմային հյուծման։ Եթե մարդը շոգ օրերին նկատում է դժվարության մեջ գտնվող կենդանի, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և չվնասել նրան։