Բրիտանիայում սալմոնելայի բռնկում է արձանագրվել՝ հավանաբար ներմուծված ձվերի պատճառով
Մեծ Բրիտանիայում սննդային թունավորման բռնկման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս հարյուրավորները հիվանդացել են։ Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալության տվյալներով՝ սալմոնելայի դեպքերը կարող են կապ ունենալ երկրի սահմաններից դուրս ներմուծված ձվերի հետ։ Բռնկումը գրանցվել է անցած տարվա օգոստոսից մինչև այս տարվա օգոստոսի սկիզբը, իսկ հիվանդացածների մի մասը հոսպիտալացվել է։