Դանիայում զբոսաշրջիկներին զգուշացնում են գայլերի հետ հանդիպման դեպքում պահվածքի մասին
Դանիայի Վարդե համայնքն ու Visit Vesterhavet-ը զբոսաշրջային կետերում տարածում են հանձնարարականներ՝ գայլերի հետ հնարավոր հանդիպման դեպքում վարքագծի մասին։ Նման քայլի պատճառը Օքսբյոլի, Վեյերսի և Բլավանդի շրջակայքում արձանագրված մի քանի դեպքերն են, երբ երիտասարդ գայլերը մոտեցել են մարդկանց, շներին և ամառանոցներին։ Դանիական բնապահպանական կառույցները նշում են, որ դա դեռևս չի վկայում մարդկանց նկատմամբ անմիջական սպառնալիքի մասին, սակայն պահանջում է զգուշություն։