#բնակարանային պայմաններ

Ինչպես զով պահել տունը շոգի օրերին՝ առանց օդորակիչից կախվածության

Բրիտանացի մասնագետները զգուշացնում են, որ շոգային ալիքների պայմաններում օդորակիչների արագ տարածումը չի կարող համարվել միակ կամ լավագույն լուծումը։ Միացյալ Թագավորությունում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 2022 թվականի ամռանը բնակարանների մեծ մասը բախվել է գերտաքացման, իսկ օդորակիչների կիրառումը կտրուկ աճել է 40 աստիճան շոգից հետո։ Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ առաջնահերթ պետք է նվազեցնել հովացման պահանջարկը՝ շենքերի մեկուսացման, ստվերավորման, օդափոխության և քաղաքային միջավայրի ճիշտ կազմակերպման միջոցով։ Թեման կարևոր է նաև Հայաստանի համար, որտեղ ամառային տևական շոգերը գնալով ավելի հաճախ են ծանրաբեռնում տնային տնտեսություններն ու էներգահամակարգը։