#ատամի խոզանակ

Ատամի խոզանակը երբ է պետք փոխել՝ մասնագետների խորհուրդները

Ստոմատոլոգները հիշեցնում են՝ ատամի խոզանակը չպետք է ծառայության մեջ մնա ամիսներով։ Ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիան խորհուրդ է տալիս այն փոխել յուրաքանչյուր երեք-չորս ամիսը մեկ կամ ավելի շուտ, եթե մազիկները վնասված են։ Մասնագետները նշում են, որ խնդիրը ոչ միայն հիգիենան է, այլև խոզանակի արդյունավետության կորուստը։