Փորձագետները զգուշացնում են՝ արեւապաշտպան կրեմից հրաժարվելը վտանգավոր է շոգի օրերին
Եվրոպայում ռեկորդային շոգի պայմաններում համացանցում տարածվում են կեղծ պնդումներ, թե իբր արեւապաշտպան կրեմը ոչ թե պաշտպանում, այլ վնասում է մաշկին։ Սակայն մասնագետները The Independent-ին հայտնել են, որ գիտական տվյալները ցույց են տալիս հակառակը։ Արեւի ուժեղ ճառագայթման օրերին պաշտպանությունը հատկապես կարեւոր է մաշկի քաղցկեղի եւ այրվածքների ռիսկը նվազեցնելու համար։