#Անգլիայի եկեղեցի

Մեծ Բրիտանիան պատրաստվում է ներողություն խնդրել հարկադիր որդեգրումների զոհերից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստվում է այսօր պաշտոնական ներողություն ներկայացնել պետության անունից այն մարդկանց, ովքեր տուժել են անցյալ դարի կեսերին գործած հարկադիր որդեգրման քաղաքականությունից։ 1949-1976 թվականներին Անգլիայում և Ուելսում, գնահատականներով, մոտ 185 հազար երեխա հեռացվել է չամուսնացած մայրերից և հանձնվել որդեգրման։ Ներողությունը հնչում է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ նույն հարցի համար ներողություն էր խնդրել նաև Անգլիայի եկեղեցին։ Սա հերթական քայլն է՝ երկար տարիներ անտեսված այս ցավոտ էջի պետական գնահատման ուղղությամբ։