Թրամփը խոստանում է խորացնել ճնշումը Իրանի տնտեսության վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին հասցնել նոր տնտեսական հարվածներ՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարությունից հետո։ Մամուլում քննարկվում են պատժամիջոցների տարբեր սցենարներ՝ սկսած նավթային ու ֆինանսական սահմանափակումներից մինչև ծովային կամ նույնիսկ ցամաքային արգելափակում։ Նոր քայլերի նպատակն է դժվարացնել Թեհրանի եկամուտների աղբյուրները և սահմանափակել այն ուղիները, որոնց միջոցով նա շրջանցում է արդեն գործող պատժամիջոցները։