#ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչություն

ԱՄՆ ավիացիոն վարչությունը արհեստական բանականությամբ փորձում է նվազեցնել օդանավակայանների վտանգավոր միջադեպերը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը մոտ 4 միլիոն դոլարի նախաձեռնությամբ ներգրավում է արհեստական բանականության գործիք՝ օդանավակայաններում թռիչքուղային և հարակից վտանգավոր միջադեպերի վերլուծության համար։ Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների՝ Palantir Technologies-ի Foundry հարթակը կօգտագործվի հարյուր հազարավոր գրառումներ համադրելու և օրինաչափություններ բացահայտելու նպատակով։ Քայլը կատարվում է այն պայմաններում, երբ վերջին ամիսներին ԱՄՆ-ում մի շարք աղետներ և վտանգավոր մերձբախումներ նորից ուշադրության կենտրոն են բերել ավիացիոն անվտանգության հարցը։