Դանիայում գնացքների բախման հետևանքով 17 մարդ է տուժել, 4-ը՝ ծանր
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի հյուսիսում երկու տեղական գնացքների բախման հետևանքով առնվազն 17 մարդ է վիրավորվել, որոնցից չորսի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի հանգամանքները պարզվում են։