#Վոլգոգրադ

Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի ռազմական գործարանին, Զելենսկին կոչ է արել Պուտինին քայլ անել դեպի խաղաղություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական արտադրության «Ֆլամինգո» հրթիռներով հարված է հասցվել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող ռազմական ձեռնարկությանը։ Նրա խոսքով՝ թիրախում եղել է «Տիտան-Բառիկադի» գործարանը, որտեղ արտադրվում են հրետանային համակարգեր և հրթիռային արձակման համակարգերի բաղադրիչներ։ Հարվածը հաջորդել է Զելենսկու հայտարարությանը, թե Մոսկվան պետք է քայլ կատարի պատերազմի ավարտի և խաղաղության ուղղությամբ։