#վիրահատություն

Շրի Լանկայում տղամարդու միզապարկից հանվել է 3,1 կգ քար

Շրի Լանկայի Տրինկոմալիի շրջանային հիվանդանոցում բժիշկները 55-ամյա տղամարդու միզապարկից հեռացրել են 3,1 կիլոգրամանոց քար։ Վիրահատությունը կատարվել է այն բանից հետո, երբ բուժման ընթացքում բժիշկները նկատել են միզարձակման դժվարություն։ Հիվանդանոցը կարծում է, որ սա կարող է լինել միզապարկի քարերի հեռացման ամենամեծ դեպքերից մեկը, որը երբևէ արձանագրվել է։