#վարորդ

Կոլորադոյում վարորդը մեքենայի առջևի նստատեղում արջ է գտել

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Սթիմբութ Սփրինգս քաղաքում մի վարորդ անսպասելի հանդիպման է բախվել, երբ իր կայանված բեռնատարի դուռը բացելիս առջևի նստատեղում արջ է նկատել։ Դեպքը տեղի է ունեցել Clubhouse Drive փողոցի մոտ՝ բնակելի շենքի տարածքում։ Մարդը չի վնասվել, իսկ արջը հեռացվել է մեքենայից։