#վառելիքի պակաս

Ուկրաինական հեռահար անօդաչուները խաթարում են վառելիքի մատակարարումը Ռուսաստանի խորքում

Ուկրաինան վերջին շաբաթներին ուժեղացրել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, պահեստներին ու մատակարարման ուղիներին՝ օգտագործելով հեռահար անօդաչուներ։ Հարվածներից մի քանիսը հասել են Մոսկվա, իսկ դրանց հետևանքները զգացվում են նաև Ռուսաստանի հեռավոր շրջաններում՝ վառելիքի պակասի և մատակարարման սահմանափակումների տեսքով։ Այդ զարգացումը նոր լծակ է տվել Կիևին այն պահին, երբ քննարկվում են հնարավոր խաղաղ բանակցությունների վերսկսումը։