#ուսանողական վիզա

ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է․ թմրամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել վիզայի մերժման

ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է, որ ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ Միացյալ Նահանգների օրենքների խախտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ վիզային կարգավիճակի համար։ Զգուշացումը վերաբերում է ինչպես զբոսաշրջային, այնպես էլ ուսանողական վիզաներով ԱՄՆ-ում գտնվող անձանց։ Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ նման վարքագիծը կարող է հիմք դառնալ վիզայի մերժման կամ հետագա մուտքի սահմանափակման համար։ Թեման առանձնապես կարևոր է նաև Հայաստանի քաղաքացիների համար, որոնք դիմում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով։