ՌԴ ԱԳՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել են ուկրաինական կարգավորման հեռանկարները
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի շուրջ իրավիճակը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ։