#Ուիլիստոն ջրամբար

Կանադայի Ուիլիստոն ջրամբարում հայտնաբերվել է «ուրվական կղզի»

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Ուիլիստոն ջրամբարում, որը համարվում է աշխարհի յոթերորդ խոշոր ջրամբարը, նկատել են անսովոր շարժվող կղզի։ Տեսանյութը նկարահանել է տեղի բնակիչ Ռոկի Էյվերին, իսկ հետագայում դրա հայտնվելը հաստատել են նաև արբանյակային պատկերները։ Մասնագետների գնահատմամբ՝ կղզին կարող էր տարիներ շարունակ ձևավորվել ափամերձ հատվածում, ապա ջրի մակարդակի բարձրացման հետևանքով պոկվել է իր տեղից։