Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին
Ucom-ը «Արևորդի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ սկսում է իր գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի կառավարման ծրագիրը։ Նախաձեռնությունը նպատակ ունի գնահատել և նվազեցնել ընկերության գործունեության բնապահպանական ազդեցությունը։