#Տվյալակենտրոններ

Ինչու են տվյալակենտրոնները հարուցում աճող ընդդիմություն

Արհեստական բանականության համար նախատեսվող տվյալակենտրոնները վերջին շրջանում դարձել են հանրային դժգոհության պատճառ՝ իրենց աղմուկի, արտաքին տեսքի և բնապահպանական ծանրաբեռնվածության պատճառով։ «Գարդիան»-ի լրագրող Հեթթի Օ’Բրայենի հրապարակումը ուշադրություն է հրավիրում Լոնդոնի արևելքում՝ Բրիք Լեյնի շրջանում, որտեղ բնակիչները փորձում են հակազդել 5200 քմ մակերեսով տվյալակենտրոնի ծրագրին։ Նրանց պնդմամբ՝ նախագիծը խթանվում է պետական մակարդակով, մինչդեռ տեղական համայնքը քիչ ազդեցություն ունի որոշման վրա։