#տրիգլիցերիդներ

Միանգամյա փորձարարական բուժումը մեկ տարի շարունակ զգալիորեն նվազեցրել է վատ խոլեստերինը

Գիտնականները փորձարկել են միանգամյա բուժման նոր տարբերակ, որը նպաստել է LDL՝ այսպես կոչված վատ խոլեստերինի և տրիգլիցերիդների զգալի նվազմանը։ Հետազոտության մասնակիցների մոտ այդ ցուցանիշները կրճատվել են մինչև 50 տոկոսով և պահպանվել գրեթե անփոփոխ մեկ տարի անց։ Մեթոդը, եթե հաստատվի ավելի լայն ուսումնասիրություններով, կարող է կարևոր լրացում դառնալ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում։