#Տոկիո

Հյուսիսային Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա

Ճապոնիայի հյուսիսային ափերի մոտ հինգշաբթի ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը սկզբում գնահատվել է 6,9, ապա ճշտվել՝ 7,2 մագնիտուդ։ Իշխանությունները հայտարարել են, որ ցունամիի վտանգ չկա, իսկ առաջին հաղորդումների համաձայն՝ զոհեր կամ լուրջ ավերածություններ չեն արձանագրվել։ Ստորգետնյա ցնցումը զգացվել է նաև Տոկիոյում, իսկ հյուսիսարևելյան շրջաններում ժամանակավորապես դադարեցվել են որոշ գնացքների երթևեկությունները անվտանգության ստուգումների համար։