Նիդեռլանդներում զգուշացնում են Թրամփի պատկերով վտանգավոր էքստազի հաբերի մասին
Նիդեռլանդների կախվածությունների և հոգեկան առողջության Թրիմբոս ինստիտուտը հրատապ նախազգուշացում է տարածել Թրամփի դեմքի պատկերով էքստազի հաբերի մասին։ Ուտրեխտում ստուգման կենտրոններ հանձնված մի քանի հաբերում հայտնաբերվել է PMMA-ի շատ բարձր պարունակություն, որը կարող է առաջացնել գերհոգնածություն և կյանքին սպառնացող բարդություններ։ Ինստիտուտը կոչ է արել այդ հաբերը չօգտագործել որևէ դեպքում։