#The Spectator

Բրիտանական մամուլը Արևմուտքի գլխավոր սխալները դիտարկում է Ուկրաինայի ճգնաժամում

Բրիտանական The Spectator հանդեսի հեղինակ Օուեն Մեթյուզը պնդել է, որ Ուկրաինայի ռազմավարական ճգնաժամը մասամբ պայմանավորված է Արևմուտքի երեք սխալներով։ Նրա գնահատմամբ՝ ամենախոշոր վրիպումը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելն է, մինչդեռ եվրոպական երկրները հստակ ելք չեն առաջարկում։ Հոդվածում նաև քննադատվում է արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունը և Կիևին հարձակողական զինատեսակներ չտրամադրելու մոտեցումը։