ԱԹՍ-ների հարվածից Ռուսաստանում զոհվել է պահեստի ինը աշխատակից
Ռուսական պաշտոնյաները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու սարքերի հարվածից զոհվել է Ռուսաստանի խոշոր առցանց մանրածախ վաճառողի պահեստի ինը աշխատակից։ Եվս մոտ 60 մարդ տուժել է, երբ գիշերվա ընթացքում հարվածի տակ են հայտնվել Wildberries-ի երկու մեծ պահեստներ՝ Տամբովի և Մոսկվայի մարզերում։ Նույն օրը Մոսկվայի մարզում անօդաչու սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել նաև նավթային պահեստում։