Սպորտային գույք՝ «Սևան» ՔԿՀ-ին․ Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանը այցելել են քրեակատարողական հիմնարկ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում հիմնարկին փոխանցվել է սպորտային գույք՝ կալանավորված անձանց ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով։