ՌԴ տնտեսության պահուստները «շատ առումներով սպառված են»․ ինչ է ասում Մաքսիմ Ռեշետնիկովը
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ երկրի մակրոտնտեսական իրավիճակն զգալիորեն բարդացել է։ Նա նշել է ուժեղ ռուբլին, աշխատուժի պակասը, բարձր տոկոսադրույքները և բյուջետային սահմանափակումները։