#սիրողական սպորտ

«Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Ավարտվել է «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավը, որի երկրորդ օրը մասնակիցներին միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններում ընթացող նախաձեռնությունը նպատակ ուներ խթանել ակտիվ հանգիստը և հանրային հետաքրքրությունը հեծանվասպորտի նկատմամբ։ Երկրորդ օրը վարչապետը հեծանվորդների հետ անցել է 75 կիլոմետր։