#Շտադե

Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով զոհվել է հինգ մարդ, ձերբակալվել է երկու կասկածյալ

Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքի երիտասարդական սոցիալական կենտրոնում երկուշաբթի օրը տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է հինգ մարդ, հայտնել են ոստիկանությունում։ Ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, համարվում է կրակոցներ արձակած կասկածյալը։ Իրավապահները դեռ փորձում են պարզել միջադեպի շարժառիթն ու հանգամանքները։