#Շրջակա միջավայրի նախարարություն

Համբարձում Մաթևոսյանը Կունմինում կմասնակցի կենսաբազմազանության միջազգային երկխոսությանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Չինաստանի Կունմին քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը նախատեսված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը։ Միջոցառումը համարվում է կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի կարևոր հարթակներից մեկը։ Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս ներկայացնել երկրի բնապահպանական առաջնահերթությունները և միջազգային համագործակցության օրակարգը։