#Շպիցբերգեն

Նորվեգիան պատրաստվում է Մոսկվայի հետ քննարկել ծովում միջադեպերի կանխման հարցը

Նորվեգիան մինչև տարեվերջ մտադիր է Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել բաց ծովում միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել INCSEA արձանագրության շրջանակում, հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի միացյալ շտաբի ներկայացուցիչ Ռունե Խաարստադը։ Քննարկումների ֆոնին շարունակվում է նաև «Պրոֆեսոր Մոլչանով» ռուսական գիտահետազոտական նավի շուրջ վեճը, որն ավելի է սրել Օսլոյի և Մոսկվայի հարաբերությունները։